Ջուանշեր Բուրճուլաձեն պարգեւատրել է Պաշտպանության ուժերի ղեկավարներին
Ջուանշեր Բուրճուլաձեն պարգեւատրել է Պաշտպանության ուժերի ղեկավարներին

Պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ Վրաստանի պաշտպանության նախարարը պարգեւատրել է ՊԲ ղեկավարներին։

Ջուանշեր Բուրճուլաձեն նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հաջող աշխատանքի համար եւ խորհրդանշական նվերներ հանձնել։ Վրացական սուր «Գորդայի» պատճենները հանձնվել են արևելյան և արևմտյան հրամանատարներին, ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարին, զորավարժությունների և ռազմական կրթության հրամանատարին, նյութատեխնիկական ապահովման հրամանատարին, հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին, ազգային գվարդիայի պետին:

«Գորդա» թուրը մեծ տարածում ուներ ողջ Կովկասում, հատկապես Վրաստանում, Չեչնիայում և Դաղստանում։ «Գորդայի» վրա դրոշմված է երկու ատամնավոր կիսալուսնաձեւ կամարներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։