Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ
Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով օգնական, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության միջավայրի և մարտահրավերների շուրջ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմին։ Կողմերն իրենց անսասան աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի համար Դաշինքի ընդլայնված գործնական աջակցության կարևորությունը, որն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի պաշտպանունակության, կայունության և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության ամրապնդման տեսանկյունից՝ տարածաշրջանում անվտանգության աճող մարտահրավերների համատեքստում։

Նրանք նաև քննարկեցին պաշտպանական բարեփոխումները, համագործակցության առաջնահերթ ոլորտները և ապագա ծրագրերը, ներառյալ ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի շրջանակներում գործնական օգնությունը հետագա խորացնելու և Սև ծովի անվտանգության ամրապնդման Դաշինքի որոշումը: Հանդիպմանը վերահաստատվել է ՆԱՏՕ-ի հաստատակամ և անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին», – ասվում է հայտարարության մեջ: