Ջուանշեր Բուրչուլաձե - Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է, 20 տոկոսը օկուպացված է, այս իրողությունից ելնելով` մենք անում ենք առավելագույնը Ուկրաինային օգնելու հարցում
Ջուանշեր Բուրչուլաձե - Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է, 20 տոկոսը օկուպացված է, այս իրողությունից ելնելով` մենք անում ենք առավելագույնը Ուկրաինային օգնելու հարցում

Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է. Մեր երկրի 20 տոկոսը օկուպացված է. Ելնելով այս իրողությունից՝ մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային օգնելու համար,- լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Լրագրողը Ջուանշեր Բուրչուլաձեին հարց է ուղղել հակառակորդների հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ այն, ինչ անում է երկիրը Ուկրաինայի հետ կապված, բավարար չէ։

«Բոլորը, այդ թվում՝ մեր գործընկերները, մեր բնակչությունը պետք է հասկանան, որ Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է։ Դուք գիտեք, որ մեր երկրի 20 տոկոսը օկուպացված է։ Ելնելով այս իրողությունից՝ մենք անում ենք հնարավորը Ուկրաինային օգնելու համար, միևնույն ժամանակ, իհարկե, մեր երկրում նոր հակամարտության ռիսկերը չմեծացնելու համար»,- ասել է Ջուանշեր Բուրչուլաձեն։