Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Ջրօրհնեքի տոնը։ Տոնի հետ կապված տոնական պատարագ է մատուցվել գործող բոլոր եկեղեցիներում։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը տոնական պատարագ է մատուցել Սիոնիի տաճարում, իսկ Սուրբ Երրորդություն տաճարում՝ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրին):
Մեծ Այազմայում կատարվել է ջրի օծման արարողությունը։ Աստվածահայտնության տոնին կատարվում է եկեղեցիներում ջրի օծման կանոնը, պատարագի ավարտին հավատացյալները կարող են օծված ջուրը տուն տանել։
Ջրօրհնեքը 12 տաղավար տոներից մեկն է։ Այն կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Փրկչի մկրտության հետ: Այս օրվանից սկիզբ է առնում առաջին եկեղեցական խորհուրդը՝ մկրտության կանոնը։ Ջրօրհնեքը կոչվում է նաև Աստծո հայտնության տոն: Ըստ Ավետարանի, հենց այս օրը հայտնվեց Երրորդությունը իր ամբողջական տեսքով. Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով, և երկնքից ձայն լսվեց. «Սա է իմ սիրելի Որդին»։