Ջրհեղեղի պատճառով Փասանաուրիի մոտ արգելված է կցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հեղեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 61-րդ կմ-ում (Փասանաուրի ավան) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը։
Գերատեսչության տվյալներով՝ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։