Ջրային ցանցի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի Մթածմինդա-Կրծանիսի, Վակե-Սաբուրթալո և Դիդուբե-Չուղուրեթի շրջանների մի մասի ջրամատակարարումը
Ջրային ցանցի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի Մթածմինդա-Կրծանիսի, Վակե-Սաբուրթալո և Դիդուբե-Չուղուրեթի շրջանների մի մասի ջրամատակարարումը

«Georgian Water and Power»-ի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 4-ի ժամը 21:00-ից մինչև հունվարի 5-ը ժամը 12:00-ն ընկերությունը միաժամանակ երեք տարբեր հասցեներում կիրականացնի ջրամատակարարման կայունության վերականգնման աշխատանքներ։

«Georgian Water and Power»-ի տեղեկացմամբ՝ ընկերության տեխնիկական խմբերը կկատարեն ջրամատակարարման ցանցի անհրաժեշտ աշխատանքներ Աղմաշենեբելիի ծառուղում:

Ընկերության տվյալներով՝ վերականգնման արդյունքում զգալիորեն կբարելավվի Մթածմինդայի, Կրծանիսիի, Սաբուրթալոյի, Վակեի, Դիդուբեի և Չուղուրեթիի շրջանների ավելի քան 130 հազար բաժանորդների սպասարկման որակը։

Նրանց տեղեկություններով՝ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի ջրամատակարարումը Մթածմինդա-Կրծանիսի, Վակե-Սաբուրթալո և Դիդուբե-Չուղուրեթի թաղամասերում։

«Երեք տարբեր հատվածներում ընթացող աշխատանքների հետ կապված՝ անհրաժեշտ է հիմնական ցանցը դատարկել ջրից, ինչի պատճառով հունվարի 4-ին ժամը 21:00-ից հունվարի 5-ը ժամը 12:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը.

Մթածմինդա-Կրծանիսի շրջանում, Վակե-Սաբուրթալո շրջանում, Դիդուբե-Չուղուրեթիում:

Պոլիկարպե Կակաբաձեի փողոցի թիվ 45 հասցեի մոտ գտնվող ջրատարի ցանցում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 5-ի ժամը 00:00-ից հունվարի 5-ի առավոտյան ժամը 06:00-ն կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Georgian Water and Power»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։