Ջրային ցանցի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ Պոլիկարպե Կակաբաձեի փողոցով ժամանակավորապես կսահմանափակվի տեղաշարժը
Պոլիկարպե Կակաբաձեի փողոցի թիվ 14 հասցեի հարակից ջրային ցանցում պլանային վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 4-ին ժամը 00:00-ից հունվարի 5-ը ժամը 06:00-ն կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Կակաբաձեի փողոցից դեպի Մաղաշվիլի փողոց շարժվող մեքենաները կարող են շարժվել Մթածմինդա, Բեսիկի, Ճոնքաձե, Չիտաձե, Ապրիլի 9-ի փողոցով և Ռուսթավելի պողոտայով, իսկ Ազատության հրապարակում շրջվելուց հետո՝ Ռուսթավելի պողոտայով և Կոստավա փողոց, Ճովելիձե, Զանդուկելի, Բարնովի, Էրիսթավի, Խոշտարիա և Գոգեբաշվիլի փողոցներով միանալու են Մաղաշվիլի փողոցին։ Մաղաշվիլի փողոցից դեպի Կակաբաձեի փողոց գնացող մեքենաները կարող են երթևեկել Ռուսթավելի պողոտայով Բարնովի և Եղբայրներ Կակաբաձեի փողոցներով, իսկ Ռուսթավելի պողոտայից երթևեկությունը կթույլատրվի Ալեքսանդր Ճավճավաձե, Բեսիկի, Օձելաշվիլի և Մթածմինդա փողոցներով. Նաև Ազատության հրապարակից՝ օգտագործելով Լեոնիձե, Քիքոձե, Լորթքիփանիձե, Իաշվիլի, Ամաղլեբա և Ճոնքաձե փողոցները։
Նրանց տվյալներով՝ Կակաբաձեի N14-ի հարևանությամբ աշխատանքների ընթացքում ազատ կարող են տեղաշարժվել միայն հետիոտները։
«Նշված աշխատանքներով N383 ավտոբուսը մետրո «Պետական համալսարան» կայարանից կշարժվի Մաղաշվիլի փողոց, որից հետո Զանդուկելի փողոցով թեքվելով կշարունակի իր շարժումը Բարնովի փողոցով՝ մետրո «Պետական համալսարան» կայարանի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է N408 երթուղայինին, ապա Ռուսթավելիի պողոտա N52-ի փոխարեն այն իր վերջին կանգառը կունենա N37 հասցեում, որտեղից կշարժվի Ազատության հրապարակի և Լեոնիձեի փողոցի ուղղությամբ։ Այնուհետ Ամաղլեբա փողոցով կմիանա Ճոնքաձեի փողոցին և կշարժվի Կակաբաձեի փողոց N14։ Հետ երթևեկելիս երթուղայինը կսպասարկի նույնատիպ երթուղու ուղևորներին»,- ասել են քաղաքապետարանից։