Ջրասույս-փրկարարների աշխատավարձերը բարձրացվել են 100 տոկոսով,- այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունում:
«ՆԳՆ-ն արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում շարունակվում են կառուցվածքային բարեփոխումները: Առանձնահատուկ իրավիճակների վրա արձագանքման գլխավոր վարչությունում, ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիի որոշմամբ, ստեղծվել է Արևմտյան և Արևելյան Վրաստանի ստորաբաժանումներ: Դրանց միացել են ջրասույզ-փրկարարները: Ապակենտրոնացումը կօգնի բարձրացնել արձագանքների արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ, ջրասույզ-փրկարարների աշխատավարձերը բարձրացվել են 100 տոկոսով»,- հայտարարել են ՆԳ նախարարությունում:
Գերատեսչության հաղորդմամբ, նշված փոփոխությունները ջրասույզ-փրկարարների արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին, ներկայացրել է հրշեջ-փրկարարական ուժերի ղեկավար Դավիթ Սուխիշվիլիին և առանձնահատուկ իրավիճակների վրա արագ արձագանքման վարչության ղեկավար Ավթո Թութիսանիին: