Ջոզեֆ Բորելն ժամանել է Օդեսա
Ջոզեֆ Բորելն ժամանել է Օդեսա

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ժամանել է Օդեսա։ Ինչպես գրում է Բորելը Twitter-ի իր էջում, նա հանդիպել է Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերին և խոսել այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են հարավային շրջանները ռուսական ագրեսիայի պատճառով։

«Օդեսան գեղեցիկ պատմական քաղաք է։ Այն պետք է լինի նորությունների մեջ՝ իր կենսունակ մշակույթի և ոգու պատճառով: Փոխարենը նա նշվում է որպես Պուտինի պատերազմի հաճախակի թիրախ։ Եվրամիությունը աջակցում է Ռուսաստանի բարբարոսական ոչնչացումից տուժած տարածքների կայունացմանը։ Մեկ տարի է անցել Ռուսաստանին Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիայի և Խերսոնի անօրինական բռնակցումից։ Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի պաշտպանվելու ռուսական ագրեսիայից և վերականգնելու իր տարածքի ամբողջական վերահսկողությունը»,- գրել է Բորելը Twitter-ի իր էջում։

Բացի այդ, Եվրամիության բարձր ներկայացուցիչը հավելել է, որ Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրին պետք է։