Ջոզեֆ Բորելն իր մտահոգությունն է հայտնել Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքների կապակցությամբ
Ջոզեֆ Բորելն իր մտահոգությունն է հայտնել Գուրիայում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքների կապակցությամբ

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը իր ցավակցությունն է հայտնել Գուրիայում տարերային աղետի հետեւանքների կապակցությամբ։

Բորելը հույս է հայտնել, որ աղետի ժամանակ կորածներին առողջ կգտնեն։

«Թույլ տվեք, սրտի ցավս հայտնեմ, Գուրիայում այսօր սողանքի պատճառով երեխա է մահացել ու շատ ցավալի է։ Ինձ շատ է մտահոգում այն ​​փաստը, որ մարդիկ որոնվում են։ Հուսով եմ՝ բոլորին առողջ կգտնենք»,- ասել է Բորելը։

Փրկարարները Գուրիայի շրջանի աղետի գոտում հայտնաբերել են մեկ դի, երկու անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։