Ջոզեֆ Բորելի. Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում
Ջոզեֆ Բորելի. Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում

Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որպեսզի Հարավային Կովկասը դառնա անվտանգ, կայուն և բարգավաճ տարածք իր բոլոր բնակիչների համար, ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Բրյուսելում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման կապակցությամբ։

«Մենք քննարկել ենք նաև ավելի լայն տարածաշրջանային հարցեր և բարիդրացիական հարաբերություններ, մասնավորապես Հայաստանի հետ։ Այդ կապակցությամբ ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Թբիլիսիում։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ ջանքերին և ակտիվորեն աշխատում է օգնելու հաղթահարել տարաձայնությունները և գտնել լուծումներ»,- ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ։