Ջոզեֆ Բորելի խնդրանքով երեքշաբթի օրը կկայանա Եվրամիության ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դիմել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման խնդրանքով։
Բորելի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը, որտեղ առաջնորդները կքննարկեն Իրանի կողմից Իսրայելի դեմ իրականացված հարձակումը։
«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային և անվտանգությանը»,- գրել է Բորելը Twitter-ում։