Ջոզեֆ Բորելը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դիմումի մասին. Նախապես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի պատասխանը, բայց մենք աշխատում ենք այնքան արագ, որքան երբևէ
Ջոզեֆ Բորելը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դիմումի մասին. Նախապես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի պատասխանը, բայց մենք աշխատում ենք այնքան արագ, որքան երբևէ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ասում է, որ Եվրամիությունը աշխատում է ավելի արագ, քան երբևէ՝ արձագանքելու Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության դիմումներին:

Բորելը նշել է, որ չի կարող նախապես ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի պատասխանը:

«Ես չեմ կարող նախապես ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի պատասխանը, բայց մենք աշխատում ենք դրա վրա այնքան արագ, որքան երբևէ»,- ասել է Ջոզեֆ Բորելը։