Ջոզեֆ Բորելը նշում է, որ Եվրամիության նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելն է
Ջոզեֆ Բորելը նշում է, որ Եվրամիության նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելն է

Եվրամիության նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելն է, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո սոցցանցում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Արարատ Միրզոյանի հետ մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք երկկողմանի մեր հագեցած օրակարգի, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության և Հայաստանում կայունությանն աջակցության նոր ծրագրի շուրջ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, ապա ես հաստատեցի իմ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում ամուր խաղաղությունն է»,- ասել է Ջոզեֆ Բորելը։