Ջոզեֆ Բորելը նշում է, որ այլ երկրներ պետք է ներգրավվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության լուծումը գտնելու համար
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը կոչ է անում երկրներին լուծել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը,- հայտնում է «BBC»-ն։
Ելույթ ունենալով Լիսաբոնում կայացած միջոցառման ժամանակ՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը լուծելու մասին։
Ջոզեֆ Բորելը ասում է, որ այլ երկրների խնդիրն է լուծում գտնել:
«Կարծում եմ՝ մենք այս 30 տարվա ընթացքում սովորել ենք, որ պետք է լուծում գտնել դրսից, քանի որ երկու կողմերն էլ երբեք չեն կարող ինքնուրույն համաձայնության գալ։ Եթե այս ողբերգությունը շուտ չավարտվի, ապա ողջ Մերձավոր Արևելքը կարող է հայտնվել կրակի ճիրաններում»,- ասել է Բորելը։