Ջոզեֆ Բորելը մտավախություն ունի, որ 2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում կհաղթեն ծայրահեղ աջերը
Ջոզեֆ Բորելը մտավախություն ունի, որ 2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում կհաղթեն ծայրահեղ աջերը։ Այս մասին Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հայտարարել է բրիտանական «Guardian» հրատարակությանը տված հարցազրույցում։
Բորելի կարծիքով՝ 2024 թվականին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները կարող են նույնքան ճակատագրական լինել, որքան ԱՄՆ նախագահական ընտրությունները։
Եվրոպացի դիվանագետը ուշադրություն է հրավիրել եվրոպական տարբեր երկրներում աջակողմյան կուսակցությունների ձեռք բերած հաջողությունների վրա, որոնք, ըստ նրա, կապված են միգրացիայի և կյանքի որակի վատթարացման հետ կապված մտահոգությունների հետ։
«Եվրոպան մագնիս է հարյուր հազարավոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են ապրել Եվրոպայում։ Հեշտ է հասկանալ, եթե համեմատենք կյանքի որակը։ Մենք քաղաքական ազատության, տնտեսական բարգավաճման և սոցիալական համախմբվածության լավագույն համադրությունն ենք, որը երբևէ ստեղծել է մարդկությունը: Ես վախենում եմ եվրոպացիների ընտրությունից, քանի որ նրանք վախենում են։ Գիտականորեն ապացուցված է, որ վախը անհայտի և անորոշի հանդեպ առաջացնում է հորմոն, որը առաջացնում է արձագանք: Սա փաստ է։ Մենք ամեն օր լսում ենք պատերազմի չար հանցագործությունների մասին, և դա առաջացնում է հորմոնալ ակտիվություն՝ ուղղված վախին: Կուսակցությունները, որոնք կարող են խաղալ այս վախի վրա և վատ պատասխաններ տալ լավ հարցերին, կարող են ստանալ եվրոպացի ընտրողների աջակցությունը»,- ասել է Բորելը։
Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի հունիսի 6-9-ը։