Ջոզեֆ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ անդամներին կոչ է արել աջակցել Գազայի հատվածում հրադադարի մասին Անտոնիո Գուտերեշի կոչին
Ջոզեֆ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ անդամներին կոչ է արել աջակցել Գազայի հատվածում հրադադարի մասին Անտոնիո Գուտերեշի կոչին

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵՄ անդամներին կոչ է անում աջակցել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին։

«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ԵՄ անդամներին և համախոհ գործընկերներին աջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ գործի, որպեսզի կանխի հումանիտար աղետը Գազայում»,- գրել է Բորելը «Twitter»-ում։