Ջոզեֆ Բորելը կժամանի Լիբանան՝ քննարկելու լիբանանա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակը.
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կժամանի Լիբանան՝ քննարկելու Լիբանան-Իսրայել սահմանին վերաբերող հարցեր։
Եվրամիության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Բորելը խոսելու է տարածաշրջանային էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության մասին։
«Առաքելությունը կապված է Գազայի հատվածում և շրջակայքում իրավիճակի բոլոր ասպեկտների քննարկման հետ, ներառյալ դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, հատկապես Իսրայել-Լիբանան սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային էսկալացիայի կանխման կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Բորելը Լիբանանում կմնա մինչև այս շաբաթվա վերջ և կհանդիպի Լիբանանի խորհրդարանի խոսնակի, Լիբանանի վարչապետի, երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի և Լիբանանի զինված ուժերի հրամանատարի հետ։