Ջոզեֆ Բորելը կմասնակցի ԵԱՀԿ մինիստերիալին, որը բոյկոտել էին Ուկրաինան և Բալթյան երկրները՝ Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով
Ջոզեֆ Բորելը կմասնակցի ԵԱՀԿ մինիստերիալին, որը բոյկոտել էին Ուկրաինան և Բալթյան երկրները՝ Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով

Ջոզեֆ Բորելը մասնակցելու է Սկոպյեում նախատեսված ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, որը բոյկոտել են Ուկրաինան և Բալթյան երկրները։ Նշված երկրների բոյկոտի պատճառը ռուսական պատվիրակության և անձամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն է մինիստերիալին։

Ինչպես Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը, ինքը Սերգեյ Լավրովի հետ բարդ իրավիճակներում զրուցելու որոշակի փորձ ունի։

Բորելը նշել է, որ Լավրովի հետ դեմ առ դեմ հանդիպում չի ունենալու։

Տեղեկատվության համար, ԵԱՀԿ նախարարների հանդիպումը կանցկացվի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Դրան կմասնակցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Հանդիպմանը պատրաստվում է մեկնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով այժմ գտնվում է Բրյուսելում։