Ջոզեֆ Բորելը քննադատում է ԵՄ դեսպաններին. Երբ ինչ-որ բան է պատահում, ես պետք է անհապաղ տեղեկատվություն ստանամ, ցույց տվեք, որ դուք տեղում եք
ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը քննադատում է ԵՄ դեսպաններին: Ջոզեֆ Բորելը այս մասին հայտարարել է Բրյուսելում դեսպանների հանդիպմանը։
Ինչպես գրում է «Եվրոակտիվը», Բորելը կոչ է արել տարբեր երկրներ գործուղված Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավարներին, ավելի արագ տեղեկատվություն տրամադրել Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությանը։
Նրա խոսքով, դիվանագիտական ներկայացուցչությունները հաճախ չափազանց արագ են արձագանքում տեղում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ինձ արագ, իրական ժամանակում հաշվետվություններ են պետք այն մասին, թե ինչ է կատարվում ձեր երկրներում: Ես տեղեկություն եմ ուզում ձեզնից, ոչ թե լրագրողներից»,- ասել է Բորելը։
Բորելը դիվանագետներին հորդորել է աշխատել 24 ժամ։