Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի «խաղաղության բանաձեւի» քննարկման համար նոր հանդիպում կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենաբարձր մակարդակի շաբաթյակի ընթացքում
Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայի «խաղաղության բանաձեւի» քննարկման համար նոր հանդիպում կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենաբարձր մակարդակի շաբաթյակի ընթացքում

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ աշխատանքներ են տարվում Ուկրաինայում խաղաղության հարցերով բարձր մակարդակով հանդիպման հետ կապված։ Այս մասին Բորելը հայտարարել է իսպանական Սանտանդեր քաղաքում ելույթի ժամանակ։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձեւի» քննարկման նոր հանդիպում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենաբարձր մակարդակի շաբաթյակի ընթացքում։

«Սա կարող է կանգնեցնել միայն Ռուսաստանը։ Ռուսաստանը սկսեց դա, և Ռուսաստանը պետք է ավարտի այն»,- ասել է Բորելը` հավելելով, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Ուկրաինային։

Ավելի վաղ «Bloomberg»-ի աղբյուրները հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերին կարող է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթյակի միջոցառումներին, որտեղ նա կներկայացնի 10 կետից բաղկացած «խաղաղության բանաձևը», որը նախատեսված է վերջ դնելու Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմանը Ուկրաինա: