Ջոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ջոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ հայտարարություն են տարածել

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Եվրահանձնաժողովը հայտարարություն են տարածում Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ։

«Եվրամիությունն աջակցում է վրաց ժողովրդին և նրա ընտրություններին՝ ի նպաստ ժողովրդավարության և Վրաստանի եվրոպական ապագայի։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների և լրագրողների, ինչպես նաև նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական բռնությունները անընդունելի են։ Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այս փաստագրված գործողությունները։

Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ կիրականացվեն համապատասխան ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրոպական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի հանձնարարականով։ Այս քայլերը պահանջում են, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն, և որ քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև լրատվամիջոցները կարողանան ազատորեն գործել: Դրանք նաև անդրադառնում են ապաբևեռացման և ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությանը:

Չնայած դրան, և չնայած միջազգային հանրության հսկայական բողոքներին ու հստակ կոչերին, Վրաստանի կառավարության իշխող մեծամասնությունը խորհրդարանում երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Եվրամիությունը հստակ և բազմիցս հայտարարել է, որ օրենքի ոգին և բովանդակությունը չեն համապատասխանում Եվրոպական միության հիմնական նորմերին և արժեքներին։ Սա խաթարում է քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների աշխատանքին, մինչդեռ հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք ընկած են Ասոցացման համաձայնագրով և ԵՄ անդամակցության ճանապարհով Վրաստանի պարտավորությունների հիմքում:

Այս օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։ Առաջընթացը Վրաստանի ձեռքում է։ Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրենքը, հավատարիմ մնալ ԵՄ-ի ճանապարհին և առաջ մղել անհրաժեշտ բարեփոխումները, որոնք մանրամասն նկարագրված են ինը քայլերով։

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել վրացիներին, ովքեր ձգտում են դեպի եվրոպական ապագա»,- ասված է հայտարարության մեջ։