Ջոզեֆ Բորելը և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը Սեուլում կայացած հանդիպմանը քննարկել են Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան զինվորներ ուղարկելու հարցը
Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Սեուլում բանակցություններ է վարել հարավկորեացի գործընկեր Չի Թաե Յուլի հետ։
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հանդիպման հիմնական հարցը եղել է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինվորների ուղարկումը, որոնց մի մասը Ռուսաստանը տեղակայել է Ուկրաինայի սահմանների մոտ։
Բորելը և Չի Թաե-Յուլն ընդգծել են ԵՄ-ի և Հարավային Կորեայի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը:
«Սա հռետորական և տեսական մոտեցում չէ, դա տեղի է ունենում, քանի որ պատերազմը Եվրոպայի սահմաններին է, և դա տեղի է ունենում այն պատճառով, որ հյուսիսկորեացի զինվորականները պատրաստվում են մասնակցել այս պատերազմին։ Սա մեծացնում է համատեղ շահերի և արժեքների վրա հիմնված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նաև մեր ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը ցույց տալու համար, որ ժողովրդավարական երկրներն առաջարկում են լավագույնը մեր քաղաքացիներին»,- ասել է Ջոզեֆ Բորելը։