Ջոզեֆ Բորելը դատապարտել է ռուսների կողմից Միկոլաևում հացահատիկի տերմինալի ոչնչացումը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դատապարտել է Ռուսաստանի կողմից Միկոլաևում հացահատիկի տերմինալի ոչնչացումը, ասելով, որ Ռուսաստանի հրթիռային հարվածները նպաստում են համաշխարհային պարենային ճգնաժամին: Այդ մասին Բորելը գրել է «Twitter»-ում։
«Ռուսական հերթական հրթիռային հարված, որը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամին։ Ռուսական ուժերը ուկրաինական Միկոլաևում ոչնչացրել են հացահատիկի երկրորդ ամենամեծ տերմինալը։
«Այս ֆոնին Պուտինի՝ հերքման մասին ապատեղեկատվությունը գնալով ավելի ցինիկ է դառնում»,- ասել է Բորելը։
Ռուսաստանը հունիսի 4-ին հրթիռային հարված է հասցրել Միկոլաև քաղաքի վրա։ Հրթիռն ընկել է հացահատիկի պահեստի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։