Ջոզեֆ Բորելը բացատրում է, որ Վիկտոր Օրբանի այցը Շուշի քաղաք տեղի է ունեցել Հունգարիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում
Հունգարիայի վարչապետը, որի երկիրը ռոտացիայի սկզբունքով դարձավ Եվրամիության նախագահ, մասնակցել է Շուշի քաղաքում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Դա հարուցել է Եվրամիության ղեկավարության դժգոհությունը։ Բրյուսելն ասել է, որ Օրբանը չունի համապատասխան լիազորություններ։
Բացի այդ, ինչպես պարզաբանել է Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելը, Օրբանի այցը տեղի է ունեցել Հունգարիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Ըստ Բորելի, Հունգարիան Եվրամիության նախագահող երկիրն է ռոտացիայի սկզբունքով, բայց դա չի նշանակում, որ Հունգարիան Եվրամիությունը ներկայացնում է արտաքին ասպարեզում։
Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին։ Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդ երկրի կարգավիճակ։