Ջոզեֆ Բորելը Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության մասին. Սա պատմական շանս է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին
Ջոզեֆ Բորելը Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության մասին. Սա պատմական շանս է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կարևոր քաղաքական քայլ է համարում Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության վերականգնման այլ միջոցների վերաբերյալ։

«Մենք համաձայն ենք՝ սա պատմական շանս է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, և մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,- գրել է Բորելը սոցցանցում։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։