Ջոզեֆ Բորել - Եվրոպական խորհուրդը հաստատեց Վրաստանի վառ եվրոպական հեռանկարը
Ջոզեֆ Բորել - Եվրոպական խորհուրդը հաստատեց Վրաստանի վառ եվրոպական հեռանկարը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը «Twitter» սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի 7-րդ նիստի անցկացմանը։

Բորելը գրում է, որ Եվրոպական խորհուրդը հաստատել է Վրաստանի եվրոպական վառ հեռանկարը, և վրացական քաղաքական ուժերը պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը՝ առաջ շարժվելու դեպի Եվրամիություն։

«Այն բանից հետո, երբ Եվրոպական խորհուրդը հաստատեց Վրաստանի եվրոպական հեռանկարը, ես նախագահեցի Եվրամիություն-Վրաստան Ասոցացման խորհրդի առաջին նիստը։ Վրաստանի քաղաքական ուժերը պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը՝ առաջ շարժվելու դեպի Եվրամիություն։ Եվրամիությունը պատրաստ է լինել ձեր կողքին այս ճանապարհին»,- գրում է Ջոզեֆ Բորելը։