Ջոզեֆ Բորել. Եվրոպացիների համար խոսքը ոչ թե Դոնբասի մահվան մասին է, այլ Ուկրաինային օգնելու մասին, որպեսզի ուկրաինացիները չմեռնեն Դոնբասում
Պատերազմը Եվրոպայում անխուսափելի չէ, եվրոպացիների համար դա մահը չէ Դոնբասի համար, դա Ուկրաինային օգնելն է, որպեսզի ուկրաինացիները չմեռնեն Դոնբասում, ԵՄ գագաթնաժողովում ասել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը։
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական ներխուժումից հետո Ուկրաինային ԵՄ օգնությունը վերջին երկու տարում հասել է 31 միլիարդ եվրոյի։
Բորելը նաեւ նշել է, որ չարժե մարդկանց վախեցնել, որ պատերազմն անխուսափելի է։
«Եվրոպացիներին ուղղված կոչը՝ զգոն լինել մեր առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ, ճիշտ է, բայց այն չպետք է ուռճացնել. պատերազմն անխուսափելի չէ: Պատերազմի անխուսափելիության մասին հայտարարություններ եմ լսում: Մենք ապրում ենք խաղաղության մեջ, աջակցում ենք Ուկրաինային և այս պատերազմի մաս չենք, բայց պետք է պատրաստվենք ապագային, մեծացնենք մեր պաշտպանունակությունը։ Պետք չէ մարդկանց վախեցնել՝ ասելով, որ պատերազմն անխուսափելի է։ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն անխուսափելի է: Սա մահ չէ Դոնբասի համար, սա օգնում է ուկրաինացիներին, որպեսզի նրանք չմեռնեն Դոնբասում»,- ասել է Ջոզեֆ Բորելը։