Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի անօրինական ռազմական ներկայությունը Վրաստանի տարածաշրջանների - Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում
Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի անօրինական ռազմական ներկայությունը Վրաստանի տարածաշրջանների - Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունը Վրաստանի տարածաշրջանների, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում։ Այս մասին սոցցանցում գրում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Նրա խոսքով, Եվրամիությունը կանգնած է Վրաստանի, նրա անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կողքին։

«2008 թվականի Ռուսաստան-Վրաստան օգոստոսյան պատերազմից 14 տարի անց Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի անօրինական ռազմական ներկայությունը Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում։ Եվրամիությունը կանգնած է Վրաստանի, նրա անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողքին և աջակցում է հակամարտության կարգավորմանը»,- գրել է Բորելը Twitter-ում։