Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը ցավ է հայտնում Իրանի նախագահի, արտգործնախարարի և Իրանի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ
Եվրամիությունն իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և Իրանի քաղաքացիներին, ասված է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ։
«Եվրամիությունը իր ցավն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և իրանցի այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ, ովքեր մասնակցել են ուղղաթիռի ողբերգական վթարին։ Եվրամիությունն իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և Իրանի քաղաքացիներին»,- գրել է Բորելը։
Իրանական լրատվամիջոցները հաստատել են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։