Ջոզեֆ Բորել. Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարումը միայն կառավարության գործը չէ, բոլորը պետք է ներգրավվեն և աշխատեն, այդ դեպքում ճանապարհը կհեշտանա
Ջոզեֆ Բորել. Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարումը միայն կառավարության գործը չէ, բոլորը պետք է ներգրավվեն և աշխատեն, այդ դեպքում ճանապարհը կհեշտանա

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին հայտարարում է, որ Վրաստանում բոլորը պետք է միասին լինեն, որպեսզի երկիրը կարողանա կատարել Եվրահանձնաժողովի հանձնարարականները։

Եվրահանձնակատարի խոսքով՝ ճանապարհն ավելի հեշտ կլինի, եթե բոլորը միասին լինեն։

«Վերջերս ասոցացման հանձնաժողովի նիստ ենք ունեցել, եւ այսօր երեւի այլ բան չեմ կարող ասել։ Այժմ հնարավորությունների պատուհանը բաց է, Վրաստանը հստակ ճանապարհ ունի: Հիմա վրաց ժողովուրդը պետք է միասնաբար աջակցի այս ճանապարհին։ Դա միայն իշխանության գործը չէ, դա նաև ժողովրդի գործն է։ Բոլորը պետք է ներգրավվեն և բոլորը աշխատեն, այդ դեպքում ճանապարհը կհեշտանա։ Սա իմ խորհուրդն է»,- ասել է Բորելը։

Ստրասբուրգում այսօր բացվել է Եվրախորհրդարանի աշնանային նստաշրջանը, որին ներկա են նաեւ վրացի պատգամավորներ։