Ջոզեֆ Բորել. Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այսօրվա քվեարկությունը, Ուկրաինան անդրատլանտյան աջակցություն կունենա ռուսական ագրեսիայի դեմ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերում գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը սոցցանցում արձագանքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային օգնության փաթեթին աջակցելուն։
«Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այսօրվա քվեարկությունը։ Ուկրաինան անդրատլանտյան աջակցություն կունենա ռուսական ագրեսիայի դեմ»,- գրում է Ջոզեֆ Բորելը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 60,8 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հատկացմանը։
Սպասվում է, որ Սենատը օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ, որից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահին՝ ստորագրության համար։