Ջոզեֆ Բորել. Ես լավ հանդիպում ունեցա Վրաստանի նախագահի հետ, մենք խոսեցինք Վրաստան-ԵՄ ճանապարհի և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի մասին
Ջոզեֆ Բորել. Ես լավ հանդիպում ունեցա Վրաստանի նախագահի հետ, մենք խոսեցինք Վրաստան-ԵՄ ճանապարհի և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի մասին

Ես լավ հանդիպում ունեցա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, մենք խոսեցինք Վրաստան-Եվրամիություն ուղու և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի մասին,- այս մասին սոցիալական ցանցում գրում է Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։

Բորելիի խոսքով՝ Վրաստանը Եվրամիության ուժեղ գործընկերն է։

«Լավ հանդիպում եմ ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Մենք խոսեցինք Վրաստան-ԵՄ ճանապարհի և տարածաշրջանային անվտանգության իրավիճակի մասին։ Վրաստանը մեր ուժեղ գործընկերն է: Մենք աջակցում ենք ուժեղ ինստիտուտներին, որոնք միասին աշխատում են Վրաստանի եվրոպական ապագայի առաջընթացի ուղղությամբ»,- գրում է Ջոզեֆ Բորելը։