Ջոզեֆ Բորել. ԵՄ-ն համերաշխ է Իսրայելի հետ այս դժվարին պահին, այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի
Մենք մտահոգությամբ ենք հետևում Իսրայելից ստացվող լուրերին։ Մենք միանշանակ դատապարտում ենք «Համասի» հարձակումները,- սոցցանցում գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Բորելի խոսքով՝ Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս ծանր պահին։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Իսրայելից ստացվող լուրերին։ Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները: Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում: Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահին»,- գրում է Ջոզեֆ Բորելը։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում ասել է, որ «երկիրը պատերազմի մեջ է»։