Ջոզեֆ Բորել. Խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ ես մտահոգություն հայտնեցի Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի
Լաչինի միջանցքը պետք է բացվի,- իր «Թվիթեր»-ում գրում է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Ըստ Բորելի, նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես իմ մտահոգությունն եմ հայտնել Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի: Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես իրավիճակի լուծման մաս, բայց ոչ որպես այլընտրանք»,- գրում է Բորելը։