Ջոզեֆ Բորել Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին, մենք կշարունակենք աջակցել Վրաստանին
Ջոզեֆ Բորել Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին, մենք կշարունակենք աջակցել Վրաստանին

Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին, մենք կշարունակենք աջակցել Վրաստանին,- սոցցանցում գրում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Ինչպես նշում է Բորելը, Եվրահանձնաժողովն այսօր խորհուրդ է տալիս Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

«Վրաց ժողովուրդը բազմիցս ցույց է տվել իր անսասան հավատարմությունը եվրոպական արժեքներին։ Այսօր Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։ Եվրամիության դուռը բաց է. Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին»,- գրում է Բորելը։