Ջոզեֆ Բորել – Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի մահվան համար
Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխանատվություն են կրելու Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։ Այս մասին Յուլյա Նավալնայայի հետ հանդիպումից հետո գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Ալեքսեյ Նավալնիի կինը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնել Յուլիա Նավալնայային։ Վլադիմիր Պուտինն ու նրա ռեժիմը պատասխանատու են Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։ Ինչպես ասաց Յուլիան, Պուտինը Ռուսաստան չէ. Ռուսաստանը Պուտինը չէ. Մենք կշարունակենք աջակցել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին»,- գրել է Բորելը։