Ջոզեֆ Բորել. Թայվանի նեղուցում լարվածության ցանկացած սրացում հատկապես մտահոգիչ է
Թայվանի նեղուցում լարվածության ցանկացած սրացում հատկապես մտահոգիչ է,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։
Բորելը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ էլ ավելի վտանգավոր իրավիճակից խուսափելու համար։
«Այն, ինչ տեղի է ունենում Թայվանի նեղուցում, իհարկե, մեզ բոլորիս համար առանձնահատուկ անհանգստության պատճառ է հանդիսանում։ Մենք ինքնազսպման կոչ ենք անում, կոչ ենք անում բոլորին խուսափել իրավիճակի սրումից, որպեսզի խուսափեն միջադեպից, որը կարող է հրահրել ավելի վտանգավոր իրավիճակ»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով, կարեւոր է չփոխել Թայվանի ստատուս քվոն։