Ջոզեֆ Բորել. Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումները Ուկրաինայի բնակչության վրա, այն պետք է դադարի
Ջոզեֆ Բորել. Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումները Ուկրաինայի բնակչության վրա, այն պետք է դադարի

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը արձագանքել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը։

«Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումները Ուկրաինայի բնակչության վրա՝ գիշերը անօդաչու սարքերով և հրթիռներով ռմբակոծելով էներգետիկ ենթակառուցվածքը, սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց, դա սպառնում է Զապորոժյեի ատոմակայանին։ Սրան պետք է վերջ տալ, բոլոր հանցագործները պատասխանատվության կենթարկվեն»,- գրել է Բորելը սոցցանցում։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ռուսաստանը ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։

Ինչպես հայտնի է, ռուս զինվորականների թիրախը եղել են տարբեր էներգետիկ օբյեկտներ, սակայն «Դնեպրոհեսը» զգալի վնաս է ստացել։