Ջոզեֆ Բորել. Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի ռազմական հանցագործությունների համար
Ջոզեֆ Բորել. Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի ռազմական հանցագործությունների համար

Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի իր ռազմական հանցագործությունների համար, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելը։

«Ռուսաստանը նոր տարին սկսեց հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Կիևի, Խարկովի և այլ քաղաքների ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, ոչնչացնելով բնակելի տարածքները և ոչնչացնելով կենսական ենթակառուցվածքները: Ռուսաստանը պատասխան կտա իր ռազմական հանցագործությունների համար»,- գրել է Բորելը Twitter-ում։