Ջոզեֆ Բորել. Պարզ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և Եվրամիության արտաքին գործերի նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն
Ջոզեֆ Բորել. Պարզ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և Եվրամիության արտաքին գործերի նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն

Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն, Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Ջոզեֆ Բորելի խոսքով՝ սա նախարարների մակարդակով Վրաստանում ստեղծված իրավիճակի նախնական գնահատականն է։

«Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը հեռանում է եվրոպական ուղուց, և նախարարները պետք է որոշեն, թե ինչպես վարվեն։ Վրաստանի հարցը օրակարգում է: Սա նախարարների մակարդակով Վրաստանի ներկա իրավիճակի նախնական գնահատականն է»,- ասել է Ջոզեֆ Բորելը։