Ջոզեֆ Բորել. Նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է և կմեծացնի բևեռացումը, բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն
Ջոզեֆ Բորել. Նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է և կմեծացնի բևեռացումը, բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն

ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հայտարարության համաձայն՝ նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է և էլ ավելի կմեծացնի բևեռացումը։

Նրա խոսքով՝ բոլոր ինստիտուտները պետք է միասին աշխատեն։

«Նախագահի իմփիչմենթի հարցը ռիսկ է, որն էլ ավելի կլարի իրավիճակը և կմեծացնի բևեռացումը։ Բոլոր կառույցները պետք է միասին աշխատեն և ամուր աջակցեն երկրին իր եվրոպական ճանապարհին։ Վրաստանն այս գործընթացում հաջողակ լինելու ներուժ ունի։ Դուք ունեք ուժեղ վարչակազմ, ունեք աշխույժ քաղաքացիական սեկտոր, և այս պատմական պահին հաջողության հասնելու համար ձեզ անհրաժեշտ է համագործակցություն»,- ասել է Բորելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած մամուլի ասուլիսում։