Ջոզեֆ Բորել. Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել
Ջոզեֆ Բորել. Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել

«Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել», – ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ էսկալացիայից։

Բացի այդ, իր իսկ հայտարարության համաձայն, իրավիճակը Մերձավոր Արևելքում այժմ կրիտիկական է։

«Քանի դեռ Գազայում պատերազմ է, դժվար է հավատալ, որ Կարմիր ծովում իրավիճակը կբարելավվի։ Մեկը ինչ-որ կերպ կապված է մյուսի հետ: Տարածաշրջանում դոմինոյի էֆեկտ կա»,- ասել է Ջոզեֆ Բորելը։