Ջոզեֆ Բորել. Մենք ապրում ենք Ջիբրալթարից մինչև Կովկաս անկայունության շրջանակում, դա տեղի է ունեցել Ուկրաինայի պատերազմից առաջ և կշարունակվի Ուկրաինայի պատերազմից հետո
Ջիբրալթարից մինչև Կովկաս մենք ապրում ենք անկայունության շրջանակում։ Դա տեղի է ունեցել ուկրաինական պատերազմից առաջ և կշարունակվի նույնիսկ ուկրաինական պատերազմից հետո,- «The Guardian»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Բորելի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը հավատում է, որ ժողովրդավարությունները թույլ են, փխրուն և վաղ թե ուշ կհոգնեն։
Բացի այդ, Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Ջոզեֆ Բորելը նշել է, որ Ուկրաինային և Եվրամիությանը բարեփոխումների մեծ գործընթաց է պետք, թեև Ուկրաինայի անդամակցությունը կլինի «քնկոտ սիեստայի» վերջը:
«Մենք խոտակերներ ենք գիշատիչների աշխարհում: Սա ուժային քաղաքականության աշխարհ է, բայց մենք դեռ կարծում ենք, որ կարող ենք ազդել աշխարհի վրա առևտրի և օրենքի գերակայության քարոզչության միջոցով»,- ասել է Ջոզեֆ Բորելը։