Ջոզեֆ Բորել - Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան լավ խթան էր անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար, ես լավատես եմ, թեև չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի գնահատականը
Ջոզեֆ Բորել - Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան լավ խթան էր անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար, ես լավատես եմ, թեև չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի գնահատականը

Պետք է սպասել Եվրահանձնաժողովի գնահատականին, Եվրամիության ղեկավարները չեն կարող կանխատեսել, թե ինչ կասի Հանձնաժողովը, հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Բորելի խոսքով՝ ինքը լավատեսորեն է տրամադրված Եվրահանձնաժողովի գնահատականի վերաբերյալ։

«Ինչպես գիտեք, ես ոչ վաղ անցյալում Վրաստանում էի։ Կարծում եմ՝ իմ այցը լավ մղում էր անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար։ Ես լավատես եմ, թեև չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսին կլինի Եվրահանձնաժողովի գնահատականը»,- ասել է Բորելը։