Ջոզեֆ Բորել. Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անասելի հումանիտար աղետ և ծանր լարվածություն կառաջացնի Եգիպտոսի հետ
Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի և Եգիպտոսի հետ ծանր լարվածության, սոցցանցում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսումը արյունահեղությունից խուսափելու միակ միջոցն է»,- ասում է Բորելը։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում մինչև մարտի 10-ը, այսինքն՝ մինչև Ռամադանի սկիզբը։ Նա նաև զինվորականներին հանձնարարել է Ռաֆահից բնակչության տարհանման ծրագիր կազմել։