Ջոզեֆ Բորել. ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ թուլացնելու «Ֆաթհ» ​​պաղեստինյան վարչակազմը
Ջոզեֆ Բորել. ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ թուլացնելու «Ֆաթհ» ​​պաղեստինյան վարչակազմը

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելի խոսքով՝ «Համասի» ստեղծումը ֆինանսավորել է Իսրայելը։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում։

Բորելը նաեւ ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, որը ներառում է պաղեստինյան պետության ստեղծումը։

«Մենք կարծում ենք, որ խաղաղություն հաստատելու համար պետք է դրսից լուծում պարտադրվի։ Ես պնդում եմ դա, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը հաստատել է, որ իրենք դեմ են դրան, և նրանք ստեղծել են ՀԱՄԱՍ-ը՝ դա կանգնեցնելու համար։ Այո, ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ թուլացնելու Պաղեստինի ինքնավարությունը՝ «Ֆաթհին»: Եթե ​​մենք չմիջամտենք, բռնությունն ու ատելությունը կշարունակվեն սերնդեսերունդ, թաղումից թաղում»,- ասել է Բորելը։

Ինչպես գրում են համաշխարհային լրատվամիջոցները, Իսրայելի կառավարության հակառակորդները պնդում են, որ Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ աջակցում էր ՀԱՄԱՍ-ի հզորացմանը, այդ թվում՝ թույլ տալով Քաթարին ֆինանսավորել ՀԱՄԱՍ-ը։ Բենիամին Նեթանյահուն հերքում է այս մեղադրանքը։