Ջոզեֆ Բորել. Գալիք ընտրությունները կլինեն ճշմարտության պահը, վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե որ ճանապարհով է ուզում գնալ՝ դեպի Եվրոպա, թե՞ Եվրոպայից հեռու
Ջոզեֆ Բորել. Գալիք ընտրությունները կլինեն ճշմարտության պահը, վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե որ ճանապարհով է ուզում գնալ՝ դեպի Եվրոպա, թե՞ Եվրոպայից հեռու

Առաջիկա ընտրությունները կլինեն ճշմարտության պահը, վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ ճանապարհով է ուզում շարժվել՝ դեպի Եվրոպա, թե՞ հեռանալ Եվրոպայից,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Ջոզեֆ Բորելը։

Նրա խոսքով, Վրաստանում ժողովրդավարական հետընթաց է:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա իրականում տեղի է ունենում ժողովրդավարական հետընթաց։ Գալիք ընտրությունները կլինեն ճշմարտության պահը, և վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե որ ճանապարհով է ուզում գնալ՝ դեպի Եվրոպա, թե՞ Եվրոպայից հեռու։ Սա կարևոր պահ է մեզ և առավել եւս՝ Վրաստանի համար, քանի որ վտանգված է երկրի ապագան»,- ասել է Ջոզեֆ Բորելը։