Ջոզեֆ Բորել. Ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության կարևորագույն մեխանիզմն է, կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելը
Ջոզեֆ Բորել. Ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության կարևորագույն մեխանիզմն է, կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով՝ ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության կարևորագույն մեխանիզմն է։

«Սա ամենաուժեղ հնարավորությունն է, որը մենք ունենք ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև բալկանյան տարածաշրջանի և Կովկասի մյուս թեկնածու երկրների հետ։ Շատ կարեւոր է ճիշտ որոշումներ կայացնելը»,- ասել է Բորելը։

Եվրոպական խորհուրդն այսօր և վաղը կհանդիպի Բրյուսելում և կքննարկի ընդլայնման փաթեթը, որը ներառում է 10 երկիր։