Ջոզեֆ Բորել. Ձմռանը միլիոնավոր մարդկանց առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման թողնելը վայրագություն է, ԵՄ աջակցությունը Ուկրաինային և Մոլդովային շարունակվում է
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դատապարտում է Ռուսաստանի հրթիռային հարձակումը Ուկրաինայի վրա։
Ինչպես գրում է Բորելը թվիթերյան ցանցում, Եվրամիության աջակցությունը Ուկրաինային ու Մոլդովային շարունակվում է:
«Մենք խստորեն դատապարտում ենք Ուկրաինայում խաղաղ բնակչության և կարևոր ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի վերսկսված հանցավոր հարձակումները, ինչպես նաև Մոլդովայում զանգվածային հոսանքազրկումը: Ձմռանը միլիոնավոր մարդկանց առանց էլէկտրականության , ջրի կամ ջեռուցման թողնելը դաժան և անմարդկային է։ ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային ու Մոլդովային շարունակում է անփոփոխ»,- գրել է Բորելը։